К основному контенту

Հասարակագիտություն

Հեղափոխություններ

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Հեղափոխությունը նշանակում է արմատական փոփոխություններ:

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Հեղափոխությունը կարող է հանգեցենլ ՝և դրական ՝և բացասական արդյունքների, քանի որ հրանարոր է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած անձինք կործանեն պետություն և հակառակը:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Պատմության մեջ կան շատ հեղափոխություններ, բայց հեղափոխությունների արքան իմ կարծիքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր:

դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Մեր երկրում տեղի ունեցող հեղափոխությունը լավ առումով տարբերվում է սովորական հեղափոխություններից, քանի որ մեր հեղափոխությունը խաղաղ է՝ առանց թալանված խանութների, ջարդված մեքենաների և զոհված մարդկանց, բայց այս ամենը իրականում կասկածի տեղիք է տալիս: Այսօր մեր երկրում հեղափոխության միջոցով փորձում են գոյություն ունեցող սահմանադրություն բարեփոխել խաղաղ ճանապարհով: Ես շատ լավ վերաբերմունք ունեմ այս հեղափոխության հանդեպ և անձամբ մասնակցել եմ դրան, բայց որքան էլ, որ այս ամենը հաճելի է, պետք է ամեն ինչ անել օրենքի սահմաններում՝ մեքենաների համարներ չփակել, մեքենաների վրա նստած չգնալ փողոցով, չախտոտել քաղաքը և այլն: Այս ամենը պահպանելուց հետո սա կլինի կատարյալ հեղափոխություն:

Կոռուպցիա և թրաֆիքինգ

Պատճառներ և հետևանքներ
Կոռուպցիայի հիմնական պատճառը՝ անձնական շահն է:
Մարդիկ ձգտում են անձնական շահին՝ դա գերադասելով պետության շահին:
Պատճառներից մյուսը՝ մարդկաց սոցիալական վիճակն է, որը նաև հանդիսանում է հետևանք:
Հետևանքները
Կոռուպցիայի ամենամեծ հետևանքը՝ դա պետության կործանումն է, որից կախված է նաև մարդու սոցիալական վիճակը:
Թրաֆիկինգի պատճառներ
Թրաֆիկինգի հիմնական պատճառը անձնական գումարային շահն է:

Առաջնորդություն

Առաջնորդի հատկանիշների ցանկ
Առաջին հերթին առաջնորդը պետք է լինի հարգված մյուսների կողմից և վստահված: Առաջնորդը պետք է կարողանա իր ետևից տանել բոլորին և կատարել տված խոստումները: Առաջնորդը պետք է իր թիմի հետ հավասար աշխատի խնդրի լուծման վրա: Հենց այդ հատկանիշով են տարբերվում առաջնորդ և ղեկավարը: Առաջնորդ իր թիմի հետ հավասար աշխատում է, իսկ ղեկավարը միայն հրամայում է: Առաջնորդը պետք է կարողանա միայն իր պահվածքով հավանության արժանանալ բոլորի կողմից(ոչ 100 տոկոսի):


Իշխանություն


Իմ կարծիքով իշխանությոնւն բառ սահմանվում է այսպես՝ Լինել մի որոշ մարդկանց կամ ազգի առաջնորդ ու ղեկավարել նրանց:
Իմ կարծիքով, եթե իշխանությունը հայտնվի ոչ ազնիվ ու խելացի մարդու  ձեռքում, ապա նա կսկսի գործել իր համար այլ ոչ, թե պետության, իսկ եթե հայտնվի թույլ մարդու ձեռքում, ապա կսկսեն ուրիշները կառավարել երկիրը:

Հասարակագիտություն

  1. Թվարկե՛ք հատկանիշներ, որոնցով մարդիկ տարբերվում են իրարից.

Մարդիկ տարբերվում են իրենց էությամբ և բնավորությամբ միմյանցից: Մարդը կարող է ուրիշ կարծիք ունենալ, որը չի համընկնի հասարակության կարծիքի հետ՝ հետևաբար մարդիկ կարող են նաև տարբերվել միյանցից կարծիքներով:
  1. Բացատրե՛ք «Իրավական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

Իրավական հավասարությունը այն է, երբ պետությունը բոլոր մարդկանց՝ անկախ կարգավիճակից վեաբերվում են նույն ձև: Օրինակ՝ դատերի ժամանակ հաճախ կարողանում են գումարով գնել դատավորին՝ մեղավորները, իսկ անմեղը ով աղքատ է ընկնում է բանտ: Հետևաբար՝ իրավական հավասարությունը այն է, երբ անկախ սոցիալական կարգավիճակից մարդը ունի նույն իրավունքները ինչ մյուսները:
  1. Բացատրե՛ք «Սոցիալական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

Իմ կարծիքով սոցիալակն հավասարությունը այն է, երբ մարդիկ ստանում են իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ: Սոցիալական հավասարության ժամանակ չկան շատ հարուստներ և շատ աղքատներ:

Հասարակագիտություն


Մարդուն բավարար է նվազագույն նյութական արժեքները, որպեսզի կարողանա ապրել, իսկ հոգևորին պետք է ավելի շատ ուշադրությւոն դարձնել: Շատ մարդիկ այսօր, ավելի մեծ նշանակությւն են տալիս նյութականին, քան հոգևորին, որը սխալ է: Իմ նյութական պահանջմունքներն են՝ ունենալ գումար ապրելու համար, իսկ հոգևորներն են՝ աղոթել ամեն օր և գոնե շաբաթական մեկ անգամ գնալ եկեղեցի:


Ընտանեկան վեճեր


Ընտանիքում կարող է վեճ ծագել ամեն ինչից, բայց ընտանիքը չի կարող քանդվել մի վեճից, որովհետև դա ընտանիք է, իսկ եթե քանդվի, ապա ինչ-որ բան այն չէ: Կան ընտանքիներ, որտեղ կինն ու ամուսին վիճում են, իսկ հետո հաշտվում միայն երեխաներից ելնելով: Կան նաև ընտանիքներ, որտեղ վիճելուց հետո կինն ու ամուսինը կարողանում են հանգիստ իրար հասկանալ: Դա նորմալ է, որ ընտանքիում վեճեր են լինում:


Հասարակագիտություն


Մարդը մի տարօրինակ արարած է, որի ծագումը մեզ հայտնի չէ և չեմ կարծում, թե երբևե հայտնի դառնա, բայց ես մտածում եմ ինչպես գրված է՝ Աստվածաշնչում: Մարդը նույնպես կենդանի է՝ ուղղակի ավելի զարգացած: Առաջին մարդիկ ստացան ազատություն և խաղտեցին բոլոր կանոնները: Մարդիկ ոչնչացնում են բնությունը, իսկ դա հավասարազոր է մարդկության ոչնչացմանը: Այստեղից հետևություն, որ մարդիկ գիտակցություն չունեցող էակներ են և զբաղված են ինքնաոչնչացմամբ:





Комментарии

Популярные сообщения из этого блога

Իմ առաջին օրը

Արատես